Նոյեմբերի 20-ից սկսած Պրահայի Խաղաղության հրապարակում բացվել ենՍուրբ Ծննդյան տոնավաճառներ: Այն կգործի ամեն օր ժամը 10:00-ից 19:00-ին մինչև Սուրբ Ծնունդ` դեկտեմբերի 24: Այստեղ այցելուները կարող են գնել ավանդական ամանորյա նվերներ և հուշանվերներ, կերամիկական Հիսուսի ծննդյան տեսարաններ, բնական նյութերից պատրաստված իրեր և մեղրաբլիթներ:
Կիրակի օրերին նաև կարելի է լսել Սուրբ Ծննդյան երգեր կամ դիտել տոնական ներկայացում երեխաների մասնակցությամբ. հայտնում է Ilovecz.ru-ն: Շաբաթ օրը` դեկտեմբերի 2 -ին, տոնավաճատ կբացվի Պրահայի մեկ այլ թաղամասում, իսկ ավելի ուշ չեխական մայրաքաղաքի մյուս վայրերում կհայտնվեն տոնական առևտրային տաղավարներ:
Դեկտեմբերի 30-ին 17:00-ին Հին քաղաքի հրապարակում կվառվեն տոնածառի լույսերը. այս տարի նրա բարձրությունը կհասնի 24 մետրի: Կզարդարվեն Պրահայի մյուս հրապարակները ևս: