Վերջալույսը օրվա ամենակախարդական պահն է, որն օգնում է նկարիչներին, լուսանկարիչներին և բացիկներ արտադրողներին: Ձեզ ենք ներկայացնում լավագույն վայրերը, որտեղ կարելի է հետևել հորիզոնի ետևն անցնող արևի կատարելությանը:
Պնոմ Բակհենգ (Անգկոր, Կամբոջա)
Պնոմ Բակհենգ տաճարը հաճախ անվանում են «մայրամուտ բլուրի վրա», քանի որ այստեղ կարելի է տեսնել լավագույն մայրամուտները իսկական կամբոջական ոճով: Այս հինդուական տաճարը կատուցվել է IX դարի վերջին բլրի գագաթին, որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի Կամբոջայի ամենահայտնի մշակութային կառույցը` Անգկոր Վատը:
Եթե զբոսաշրջիկները չեն ցանկանում ինքնուրույն հաղթահարել կտրուկ լանջերը, նրանք կարող են օգտվել փղերի ծառայություններից: Իսկ որպեսզի զբաղեցնեք այն վայրը, որտեղից երևում է ամեն ինչ, պետք է գալ նախապես , քանի որ տաճարը փակվում է 18:30-ին և շատերն են շտապում հայտնվել այդ հեքիաթում: