Բրիտանական գետից գտել են 60 հազար ֆունտ ստերլինգ

Շան հետ զբոսնելիս տղամարդը նկատել է գետով լողացող փաթեթ և այն դուրս է հանել գետից: Պարզվել է փաթեթում թղթադրամներ են: Այժմ բրիտանական ոստիկանությունը հետաքննում է, թե  ինչպես է 60 հազար ֆունտը ստերլինգը (մոտավորապես 100000 դոլար) հայտնվել ջրում:

60000 pounds

Հետաքննությունը կատարվել է Լինկոլնշիր դքսությունում` Սպոլդինգ գետում: Թղթադրամների մի մասը վնասվել է, իսկ մնացածի վիճակը լավ է. հայտնում է CNN-ը: Ծառայակիցները փնտրում են տիրոջը: Սակայն շատերը կասկածում են, որ նա կհայտնվի, քանի որ այդ դեպքում պետք է ոչ միայն հաստատի իր իրավունքը այդ գումարների հանդեպ, այլև` բացատրի այդ քանակի գումարի ծագումը:

You might also like