Աշխարհի լավագույն մայրամուտները՝ ըստ CNN-ի (Մաս 8)

Վերջալույսը օրվա ամենակախարդական պահն է, որն օգնում է նկարիչներին, լուսանկարիչներին և բացիկներ արտադրողներին: Ձեզ ենք ներկայացնում լավագույն վայրերը, որտեղ կարելի է  հետևել հորիզոնի ետևն անցնող արևի կատարելությանը:

Իյա (Սանտորինի, Հունաստան)

Իյա քաղաքի ամենաբարձր կետը մեծ ճանաչում ունի ռոմանտիկների շրջանում, ովքեր սիրում են հետևել արևածագերին և մայրամուտներին: Ծակոտկեն հրաբխային ապարները և սպիտակա-երկնագույն տները իջնում են դեպի Էգեյան ծովի պարզ ջրերը: Այս ամենը քաղաքւ դարձնում են աշխարհի ամենալուսանկարվող վայրերից մեկը:

Օրվա երկրորդ կեսին մարդիկ զբաղեցնում են ռեստորանները և անհամբեր սպասում, թե երբ հունական արևը կասի «Θα τα πούμε αύριο»`  «Մինչ վաղը»:

You might also like