Հելսինկիում սկսած 2009 թվականից ամեն ձմեռ բացում են լապլանդյան ձյունե քաղաք, որտեղ 14000 քառակուսի մետրի վրա կառուցված են սառցե տնակներ, սառցե ռեստորան՝ նախատեսված 100 մարդու համար, սահնակներով սահելու համար փոքրիկ լեռ, մայրուղի դահուկով սահելու համար և այլն: Այստեղ մշտապես առանց քամի և մեղմ ձմեռային եղանակ է (-3°С):
Լապլանդյան քաղաքը գտնվում է Հելսինիկիի կենտրոնից քիչ հեռու հետևյալ հասցեով՝ Savikiekontie 4, 00940 Helsinki: Տոմսի արժեքը կախված է նախընտրած միջոցառումներից և ծառայություններից: Այսպես, դահուկների վարձույթը արժե 10 եվրո, իսկ շների օգնությամբ սահնակներով սահելը՝ 20 եվրո:
Բացումը նախատեսվում է դեկտեմբերի 6-ին: Կենտրոնը աշխատում է առավոտյան 8:00-ից մինչև 22:00-ն ամեն օր, բացի դեկտեմբերի 24 և 25-ից, իսկ դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 7-ը հյուրերին հասանելի կլինեն միայն Սուրբ Ծննդյան փաթեթները (48-52 եվրո), որոնք ներառում են հեքիաթային կերպարներ և այլ ձմեռային զվարճանքներ: