Արդեն երկրորդ տարին անընդմեջ Դոմինիկյան Հանրապետության մայրաքաղաքը պատրաստվում է վառ տոնակատարության. նոյեմբերի 22-ից 24-ը այստեղ կանցկացվի Santo Domingo Colonial փառատոնը: Տոնակատարությունը կանցկացվի քաղաքային այգիներում, Սանտո Դոմինգոյի հրապարակներում և փողոցներում:
Քաղաքի ողջ գաղութային տարածքը կգտնվի երաժշտության, փողոցային թատրոնի, տոնավաճառների, դիմակահանդեսային շքերթների, բոլոր հնարավոր խոհարարական և մշակութային միջոցառումների իշխանությանը տակ: Այստեղ կկառուցվեն նաև արհեստանոցներ, որտեղ կանցկացվեն մանկական ներկայուցումներ և վարպետության դասեր:
Կազմակերպիչները փառատոնի նպատակը համարում են ծանոթություն Դոմինիկյան Հանրապետության ժողովրդի հնագույն մշակույթի, պատմության և ավանդույթների հետ: Անցած տարի Santo Domingo Colonial Fest այցելեցլ է մոտավորապես 160 հազար հյուր, և ավելի քան 30 հազար մարդ ակտիվ հետևել է տոնակատարությանը համացանցի միջոցով: Այս տարի կազմակերպիչները սպասում են ավելի քան 300 հազար հյուրերի: