Փարիզի առաջին Սուրբ Ծննդյան տոնավաճառը բացվել է նոյեմբերի 15-ին Ելիսեյան դաշտերում. ֆրանսիական մայրաքաղաքի գլխավոր փողոցում հայտնվել է իսկական Սուրբ Ծննդյան գյուղ փայտե տնակներով, որտեղ վաճառում են տարբեր աղանդերներ և հուշանվերներ: Այս տոնավաճառը զբոսաշրջիկներին կտա հիանալի հնարավորություն փորձել տարբեր ֆրանսիական առանձնահատկություններ, մասնավորապես՝ պանիր, ֆուա գրա, տրյուֆել և շամպայն:
Ինչպես նաև, այստեղ կաշխատեն բլիթների և վաֆլիների հատուկ կրպակներ. հայտնում է Paris Info-ն: Ելիսեյան դաշտերում տոնավաճառը կաշխատի մինչև 2014 թվականի հունվարի 5-ը: Մյուս ամանորյա տոնավաճառները կբացվեն ավելի ուշ:
«Սանտայի գյուղը» կբացվի դեկտեմբերի 6-ին Սեն Ժերմեն դե Պրեում, Սեն Սյուլպիսի տանավաճառը՝ դեկտեմբերի 1-ին, Տրոկադերո այգիների տոնավաճառը՝ դեկտեմբերի 13-ին, Արևելյան կայարանի տոնավաճառները և Ազգերի հրապարակի (Place de la Nation) տոնավաճառը կբացվեն դեկտեմբերի 5-ին: Ողջ Ֆրանսիայի Սուրբ Ծննդյան տոնավաճառները կբացվեն 2013 թվականի նոյեմբերի 22-ից: Ինչպես նաև հարկավոր է ուշադրություն դարձնել, որ վերջին երեք շաբաթները Սուրբ Ծնունդից առաջ խանութների մեծ մասը կաշխատեն նաև 19:00-ից հետո: