Վերջալույսը օրվա ամենակախարդական պահն է, որն օգնում է նկարիչներին, լուսանկարիչներին և բացիկներ արտադրողներին: Ձեզ ենք ներկայացնում լավագույն վայրերը, որտեղ կարելի է հետևել հորիզոնի ետևն անցնող արևի կատարելությանը:
Արևմտյան լիճ (Հանչժոու, Չինաստան)
Այս լիճը կարող է հպարտանալ մայրամուտի իր նուրբ տեսարաններով, որտեղ գլխավոր դերը պատկանում է Լայֆենգին, որը լուսավորվում է մեռնող օրվա վերջին ճառագայթներով: Այս կառույցը հայտնի է նրանով, որ երկար տարիներ այստեղ բանտարկված է եղել Սպիտակ օձ տիկինը՝ սատանա, որը նախկինում ճգնավոր է եղել:
Օրիգինալ հուշարձանը կառուցվել է 975 թվականին Վու թագավորության արքայազնի ծնվելու օրը: Բայց 1924 թվականին հուշարձանի ճարտարապետությունը լիովին քանդվեց: 2002 թվականին ութ օղականի հուշարձանը վերակառուցվել է նախկին վայրում: