Իսպանիայի ամենամեծ Cueva Palomera քարանձավը հասանելի կլինի Բուրգոս այցելողների համար նոյեմբերի 16-ից: Հազվադեպ դեպքերից մեկն է, երբ «մութ», «խոնավ» և «խորը ստորգետնյա» իրավիճակը ոչ միայն չի վախեցնում զբոսաշրջիկներին, այլև հակառակը. ստիպում է այստեղ այցելել ավելի վաղ, որպեսզի դառնան այն երջանիկներից մեկը, ովքեր առաջինը կտեսնեն քարանձավը ներսից:
Քարանձավը համարվում է Օհո Գուարենյա (Monumento Natural de Ojo Guareña) բնապահպանական հուշարձանի մի մասնիկը, և դա տիպիկ գեղեցիկ տեսարժան վայր չէ,. որը կարող եք բացահայտել մեկ էքսկուրսիայի ընթացքում: Այստեղ այցելուները պետք է ֆիզիկապես տանջվել, որպեսզի տեսնեն լավագույն տեսարանները:
Էքսկուրսիոն խմբերի (մաքսիմում 25 մարդ) համար ստորգետնյա զբոսանքի տևողությունը կազմում է մոտավորապես երեք կիլոմետր: Մեկ օրվա մեջ քարանձավ կարող են այցելել 80-ից ոչ ավել մարդ: Երթուղու սկիզբը Պալոմերայից է, այնուհետև էքսկուրիսիան շարունակվելու է Էդելվեյս սրահում, Գլխավոր պատկերասրահում, Դոլենսիաս անդունդում, Տելեֆոնո պատկերասրահում, իսկ կավարտվի Քասիկե սրահում:
Ետդարձի ճանապարհին զբոսաշրջիկները հնարավորություն կունենան այցելել Մոմի թանգարան: Այս հուշարձանի տարբերությունը մյուս բնապահպանական հուշարձաններից այն է, որ այստեղ պաշտպանված է ոչ միայն արտաքին տարածքը, այլև ստորգետնյա տարածքները:
Այնպես որ այստեղ գեղեցկությունը ոչ միայն արտաքին է, այլև ներքին: Եվ ինչքան խորը, այնքան հետաքրքիր: