eResult հետազոտական խումբը HRS հյուրանոցի ամրագրման ծառայության պատվերով վերջերս անցկացրել է ինտերնետ-օգտվողների հարցում, որի նպատակն էր պարզել, թե արդյոք զբոսաշրջիկները հյուրանոցներում զգում են իրենց ինչպես սեփական տանը:
Հետազոտության արդյունքերի համաձայն` հարցմանը մասնակցած զբոսաշրջիկների գրեթե կեսը հյուրանոցային համարում իրենց զգում են ինչպես իրենց տանը և դասավորում են իրենց բոլոր իրերը. հարցվածների 44%-ը հաստատում են, որ ճամպրուկի ողջ պարունակությունը դատարկում են և կոկիկ դասավորում պահարանների մեջ: 36%-ը դուրս են հանում միայն այն իրերը, որոնք տրորվող են. կոստյում, վերնաշապիկ, զգեստ, իսկ մնացածը թողնում են ճամպրուկում:
Միայն 16%-ն է, որ իրերը ճամպրուկից հանում է միայն խիստ անհրաժեշտության դեպքում: 4%-ից քիչ են այն այցելուները, ովքեր իրերը տարածում են ողջ սենյակով մեկ:
Ինչպես ցույց են տալիս հետազոտությունները` հյուրանոցում ապրելու ժամանակ կանայք ավելի կազմակերպված են լինում, քան տղամարդիկ: Նրանցից ամեն երկրորդը ճանապարհային պայուսակից հանում է իրերը և դասավորում սենյակում, այն դեպքում, որ տղամարդկանց միայն 40%-ն է այդպես վարվում: Փոխարենը անկարգությունների տեսանկյունից կանայք գերազանցում են տղամարդկանց. գեղեցիկ սեռի շուրջ 6%-ը տարածում են իրենց իրերը որտեղ պատահի, այն դեպքում, որ տղամարդկանց միայն 2%-ն է այդպես վարվում: