Աշխարհի լավագույն մայրամուտները՝ ըստ CNN-ի (Մաս 4)

Վերջալույսը օրվա ամենակախարդական պահն է, որն օգնում է նկարիչներին, լուսանկարիչներին և բացիկներ արտադրողներին: Ձեզ ենք ներկայացնում լավագույն վայրերը, որտեղ կարելի է  հետևել հորիզոնի ետևն անցնող արևի կատարելությանը:

Ասի Թրեզզա (Կատանիա, Իտալիա)

Սիցիլիայի արևելյան ափին գտնվող այս հարմարավետ ձկնորսական գյուղակը դարձել է այն վայրը, որտեղ 1881 թվականին Ջովաննի Վերգան գրել է իր հանրահայտ «Մալավոլյա ընտանիքը» վեպի հատվածներից մեկը: Տեսարժան վայրի գլխավոր հատվածը համարվում է Ցիկլոպի կղզիները, որոնք  իրենցից ներկայացնում է երեք բազալտե ժայռեր, որոնց ձևը հիշեցնում է սյունակների: Համաձայն առեղծվածի՝ հենց այստեղ է միաչքանի հսկա Պոլիֆեմը կուրացել արգանավորդների կողմից:

Մթնշաղին Միջերկրական ծովը փայլում է ոսկով, դրանով ստիպում անգամ ամենաթերհավատներին հավատալ, որ միֆերը պարզապես հեքիաթներ չեն, այլ իրական պատմության արձագանքներ են անվախ և հզոր մարդկանց մասին:

You might also like