Գերմանիա. Միշլենի նոր աստղերը փայլեցին ողջ երկրով մեկ

Գերմանական ռեստորանները այս տարի ռեկորդ են սահմանել. երկրի 11 ռեստորաններ ստացել են «Միշլենի» 3-ական աստղ, իսկ գերմանական ռեստորանների ընդհանուր քանակը, որոնք ընդգրկվել են հանրահայտ գիդում, կազմել է 274: Բավարիայի շրջանը այժմ կարող է հպարտանալ առաջին ռեստորանով՝ Ռոտախ-Էգերնեում գտնվող Überfahrt-ով, որը ստացել է երեք աստղ՝ երկուսին ավելացնելով ևս մեկը:

Restaurant Ueberfahrt in Rottach-Egern

Բեռլինը վստահորեն շարունակում է վերածվել համադամասերների համար ձգողական ուժ ունեցող վայրի. այս տարի «Միշլենի» ուղեցույցում հայտնվել են հինգ երկուաստղանի ռեստորան և ինը սննդի կետ, որոնք մեկ աստղ են ստացել: Հետ չի մնում նաև բալթիկյան տարածաշրջանը, որտեղ առանձնացել են երեք նոր հաստատություն, ինչպես նաև՝ Թյուրինգիում գտնվող մեկ ռեստորան. գրում է The Local-ը:

You might also like