Աշխարհի լավագույն մայրամուտները՝ ըստ CNN-ի. վիդեո (Մաս 2)

Վերջալույսը օրվա ամենակախարդական պահն է, որն օգնում է նկարիչներին, լուսանկարիչներին և բացիկներ արտադրողներին: Ձեզ ենք ներկայացնում լավագույն վայրերը, որտեղ կարելի է  հետևել հորիզոնի ետևն անցնող արևի կատարելությանը:

Մասաի-Մարա արգելանոց (Քենիա)

«Հրաշալի» բառի արմատները երևի թե պետք է փնտրել Քենիայի Մասաի-Մարա ազգային արգելանոցում: Մթնշաղին սավաննայի տարածքը  ներկվում է  կարմիրի բոլոր երանգներով  և գրավիչ մայրամուտները գերազանցում են աշխարհի ամենատաղանդավոր նկարչի՝ բնության վրձնին:

Ավելի լավ է արգելանոց գալ հուլիսից հոկտեմբեր ամիսներին, երբ զեբրները, Թոմփսոնի գազելները և գնու այծքաղները մասսայական լքում են Սերենգետի ազգային պարկից դեպի Մասայի-Մարա: Արգելանոցի տարածքում հասանելի են լոջաները, զբոսաշրջային ճամբարները և  օդապարիկով սաֆարին: Ինչպես նաև այստեղ կարելի է հանդիպել առյուծների, որոնք ավելի շատ հետաքրքրված են լինում զեբրաներով քան մարդկանցով:

You might also like