Մադրիդում դադարեցվել է աղբահանությունը

Մադրիդ մեկնել ցանկացող զբոսաշրջիկներին տհաճ անակնկալ է սպասվում. հանրային ծառայություններ իրականացնող աշխատակիցների անորոշ ժամանակով  գործադուլի պատճառով Իսպանիայի մայրաքաղաքում մեկ օրից ավել է աղբահանություն չի կատարվում:

Strike of trash collection service in Madrid

Քաղաքային կառավարությունը հայտարարել է, որ  նախատեսում է կրճատել մոտ 800 աշխատատեղ ճգնաժամի պատճառով: Իսկ նրանք, ովքեր կպահպանեն աշխատանքը, կստանան 40%-ով քիչ աշխատավարձ. գրում է Wsj.com-ը: Արդյունքում, աղբահավաքարարները ոչ միայն հրաժարվել են տաել աղբը, այլև՝ իրենք են դրանց տարածում քաղաքում և վառում:

Strike of trash collection service in Madrid

Միևնույն ժամանակ,  քաղաքում, հատկապես՝ քաղաքապետերանի առջև հանրահավաքներ են իրականացվում: Արդեն ձերբակալվել են առավել ակտիվ ցուցարարներից մի քանիսը: Ընդ որում՝ քաղաքացիները  ամեն օր մոտ չորս տոննա աղբ են նետում. հայտնում է DELFI.lv-ը: Եվ քանի որ գործադուլը անորոշ ժամանակով է, շուտով Մադրիդը կարող է թաղվել աղբի մեջ:

You might also like