Աշխարհի լավագույն մայրամուտները՝ ըստ CNN-ի. վիդեո (Մաս 1)

Վերջալույսը օրվա ամենակախարդական պահն է, որն օգնում է նկարիչներին, լուսանկարիչներին և բացիկներ արտադրողներին: Ձեզ ենք ներկայացնում լավագույն վայրերը, որտեղ կարելի է  հետևել հորիզոնի ետևն անցնող արևի կատարելությանը:

Ու Բեյն կամուրջ (Մանդալայ, Մյանմա)

Երբ արևը մայր է մտնում աշխարհի ամենաերկար խտակտավային կամուրջի ետևում, բացվում է ամենագեղեցիկ մայրամուտային տեսարաններից մեկը: Այս կամուրջը իր անվանումը ստացել; է ի պատիվ նախկին քաղաքապետի և 1.2 կմ Թաունթոմե Կե լճի վրայով:

Ամբողջ օրը Ու Բեյն կամրջով անցնում են բուդդիստ վարդապետները և  տեղացիները, աբյց երբ արևը մայր է մտնում, այն դատարկվում է և թվում է, թե հին շինությունը հանգստանում է: Բացի բնության գեղեցկությունից, այստեղ զբոսաշրջիկներին սպասվում է նավակներով զբոսանքը, որոնք վենետիկյան գոնդոլներ են հիշեցնում, և մեդիտացիան՝ լողափնյա բազմաթիվ սրճարաններից մեկում:

You might also like