Վեցամսյա ընդմիջումից հետո զբոսաշրջիկները կրկին կարող են շրջագայել ԱՄՆ-ի նախագահի նստավայրով՝ Սպիտակ Տնով, որը գտնվում է Վաշինգտոնի կենտրոնում: Առաջին զբոսաշրջիկներին դիմավորել են անձամբ Բարաք և Միշել Օբամաները:
Ըստ Associated Press-ի՝ էքսկուրսիաները կանցկացվեն շաբաթը երեք անգամ. այդ գրաֆիկը ուժի մեջ կլինի մինչև հունվարի 15-ը: Այնուհետև այն կվերանայվի: Սպիտակ Տնով շրջագայությունը անվճար կլինի, սակայն որպեսզի մտնեք նախագահական նստավայր, ամերիկացիները պետք է լրացուցիչ ամրագրեն իրենց հերթը խմբում իրենց կոնգրեսականի գրասենյակում, իսկ եթե զբոսաշրջիկը օտարերկրացի է, ապա՝ իր երկրի դեսպանատան միջոցով:
Էքսկուրսիայի ընթացքում գիդը զբոսաշրջիկներին կցուցադրի Սպիտակ Տան հայտնի վայրերը, մասնավորապես՝ հանրահայտ Օվալաձև սենյակը: Նախագահի անձնական սենյակներ մուտքը բնականաբար արգելված է: