Բրիստոլում բացվել է Մեծ Բրիտանիայի ամենամեծ ռեստորանը

Բրիստոլում դեկտեմբերի 1-ին բացվել է Մեծ Բրիտանիայի ութ «սուպեր-ռեստորաններից» մեկը` Za Za Bazaar-ը, որտեղ մեկ օրում ծրագրվում է սպասարկել ավելի քան 2 000 մարդ, հայտնում է  The Guardian-ը:

Այս հաստատությունում չի լինի լուռ և մտերմիկ մթնոլորտ: Այցելուներին սպասվում է երաժշտություն, շատ լույսեր, տապակվող ուտեստների թշշոց, բռնկվող կրակ և հմուտ խոհարարների պատրաստած բազմազան ուտեստներ: Այս ամենը հսկայական Za Za Bazaar ռեստորանում, որտեղ, եթե հյուրը կորի, նրան քարտեզ անհրաժեշտ կլինի: Այն արդեն անվանվել է ամենամեծը Մեծ Բրիտանիայում, ավելի մեծ, քան Լոնդոնի հարավում գտնվող  Cosmo in Croydon-ը` նախատեսված 800 հոգու համար:

Ռեստորանի երկրորդ հարկում 700-հոգանոց սրահն է, որտեղից բացվում է տեսարան դեպի խոհանոց, որը նման է «արևելյան գիշերային շուկայի»: Բարում կա 300-հոգանոց սրահ: Ծրագրվում է մեկ օրում ընդունել 2 100  հյուր, որոնց ընթրիքը միջինում կարժենա 6.99-15.99 եվրո` կախված շաբաթվա օրից և ժամից:

Սննդամթերքի քանակը, որը օգտագործվում է ռեստորանում, ապշեցուցիչ է. 60 կիլոգրամ մակարոնեղեն և բանջարեղեններով լի բեռնատար մեկ օրում: Ինչպես նաև`  օրական 60 հատ  և  շաբաթական 1 000 կիլոգրամ հավ: Ռեստորանի ամենամեծ սառնարանը զբաղեցնում է 122 քառակուսի մետր տարածք, շաբաթ օրերին լվացվում է 8  հազար աման, որի համար պահանջվում է 100 հոգի:

Ինչ վերաբերվում է խոհանոցին, ապա այն կլինի բազմազան. սկսած պիցայից, վերջացրած ֆախիտասով, գարեջուր Պերուից, խնձորի օղի Շվեդիայից, արևելյան կոկտեյլներ: Նույնիսկ խմիչք Անտարկտիդայից. դա Strawberry Freeze սառը ըմպելիքն է:

Ռեստորանի ծավալները տպավորիչ են, հարց է ծագում, թե արդյոք որակյալ կլինի այն, թե ոչ: Դրան կհետևեն քննադատները (20 մարդ), ովքեր կհամտեսեն և կգնահատեն սնունդը:

 

You might also like