Հայտնիները իրականում այնպիսին են, ինչպես մենք: Նրանք էլ կարիք ունեն հանգստանալու, դիմակները մի կողմ դնելու և իրենց թույլ զգալու: Այդ պատճառով առաջին իսկ հնարավորության դեպքում նրանք իրենց հարազատների հետ մեկնում են հանգստի՝ ընտրելով լավագույն հանգստավայրերը: Եվ նրանք հաստատ գիտեն, թե ինչ ասել է որակյալ սպասարկում: Անկեղծ ասած, հայտնիների հանգստավայրերը բոլորի գրպանին չէ, որ հարմար են: Բայց, պարտադիր էլ չէ տեղավորվել հինգաստղանի հյուրանոցում կամ պատվիրել անհատական սպասավոր: Նույնիսկ Բահամյան կղզիներ հնարավոր է մեկնել համեմատաբար համեստ բյուջեով և, միևնույն ժամանակ, զգալ այն, ինչ զգում են հայտնի քաղաքական գործիչները և քմահաճ հոլիվուդյան աստղերը:
Թոմ Քրուզ-Ռիվերա Մայա
հյուրանոցը հարմար է այն մարդկանց, ովքեր երբեք ժամանակ չեն գտնում հանգստի համար: Բայց Թոմ Քրուզը հաստատ գիտի, որ իր արձակուրդային առաքելությունը լիովին իրականացած է, եթե հայտնվում է սպիտակ ավազի վրա և լսում մանգրենի ծառերի երգը: Զարմանալի չի լինի, եթե այս տեղը ընտրած լինի Թոմի դուստրը՝ Սուրին, քանի որ այն ունի հիանալի ծրագիր երեխաների համար, իսկ Թոմին մնում է զբաղվել յոգայով և գոլֆով:
Երկկողմանի ավիատոմսը՝ 1400 դոլարից սկսած
Բնակությունը՝ Rosewood Mayakoba հյուրանոցի դաբլ համարում 575 դոլարից սկսած