Զբոսաշրջիկները, ովքեր փնտրում են խաղաղություն, հանգստություն և պարզություն, կարող են առաջին անգամ ապրել Հնդկաստանում Մահաթմա Գանդիի աշրամում: Վճարելով 1 000 ռուպի (16 դոլար) մեկ գիշերվա համար՝ զբոսաշրջիկները կարող են զգալ հայտնի հնդիկ ճգնավոր և անկախ առաջնորդի կյանքը՝ բնակվելով նրա առաջին աշրամում, որը կառուցվել է 1915 թվականին Գույարատ նահանգում:
Աշրամի հյուրերը, որը բացվել է այցելուների համար հոկտեմբերին, կարող են փորձել կրկնել Մահաթմա Գանդիի ուղին, բայց դրա համար պետք է հետևել ճգնավորի 11 դրույթներին՝ հրաժարվել բռնությունից, հրաժարվել սեփականությունից, օգտագործելով միայն տեղական արտադրանք, աշխատել, որպեսզի սնունդ գնել, ինչպես նաև՝ զսպել քեզ, այդ թվում՝ վարել ողջախոհ ապրելակերպ և դիետա պահել:
Պետք է նաև պահել Գանդիի ռեժիմը՝ արթնանալ առավոտյան ժամը հինգին և զբաղվել տնային գործերով: Նիշավալամբ Բարոտը՝ ճանապարհորդական գործակալը, ով օգնում է ներկայացնել ծրագիրը, որը կոչվում է «Փոքր-ինչ ապրիր Գանդիի նման», հայտարարել է, որ այս ծրագիրը կօգնի մարդկանց հասկանալ Գանդիի պարզ ապրելակերպը: