Lonely Planet-ը հերթական անգամ ներկայացրել է լավագույնների ցանկը՝ հիմնված ակտուալությանը, առաջացրած զարմանքին և իքս ֆակտորին տրված միավորների վրա: Ընտրության համար Lonely Planet-ը ներկայացրել է նաև անակնկալներ: Հանգիստ, խաղաղ և երբեմն (անարդար կերպով) փոքրացող Ադելաիդան (քաղաք Ավստրալիայում) ընդգրկվել է 2014 թվականի քաղաքների թոփ-10-ում: Այս պատիվը ստիպել է ավստրալիական նորությունների պորտալի մեկի լրագրողին հետաքրքրվել, թե որքան էն խմած եղել փորձագետները, որ Ադելաիդան ընդգրկել են ցանկում: Լավագույն քաղաք է ճանաչվել Փարիզը, երկրորդ տեղը զբաղեցրել է Տրինիդադը, իսկ Քեյփթաունը երրորդ տեղում է: Շրջաններից լավագույնն է համարվել Հնդկաստանի Սիկկիմը՝ որպես «Հնդկաստանի ապագան ներկայացնող»:
Լավագույն 10 երկրները.
1. Բրազիլիա
2. Անտարկտիկա
3. Շոտլանդիա
4. Շվեդիա
5. Մալավի
6. Մեքսիկա
7. Սեյշելներ
8. Բելգիա
9. Մակեդոնիա
10. Մալայզիա
1.Փարիզ
2.Տրինիդադ
3. Քեյփթաուն
4. Ռիգա
5. Ցյուրիխ
6. Շանհայ
7. Վանկուվեր
8.Չիկագո
9. Ադելաիդա
10. Օկլենդ