Զբոսաշրջուհիները տուգանք կվճարեն օդանավակայանում մերկապարի համար

Մանչեսթերի օդանավակայանում երկու կին մերկապար  են բեմադրել նախնական ստուգման ժամանակ: Նրանք դա բեմադրել են այն բանից հետո, երբ անվտանգության աշխատակիցները խնդրել են հանել վերարկուները: Կանանցից մեկը՝ 48-ամյա Էնն Չեդվիկը, վերարկուի հետ մեկտեղ հանել է նաև վերին հագուստը՝ մնալով ներքնազգեստով: Երկրորդը՝ 51-ամյա Քելի Հեդֆիլդը, հանրության առաջ ներկայացել է ամբողջովին մերկ:

Kelly Hadfield, Hyde

Պատահարը տեղի է ունեցել անցյալ տարի դեկտեմբերին. հայտնում է Manchester Evening News-ը: Կանայք ձեռբակալվել են, նրանց գործը հանձնել են դատարան, որոնց դատավարությունը օրերս է տեղի ունեցել: Կանանց մեղադրում են հասարակական կարգը խախտելու մեջ, ինչպես նաև՝ նրա համար, որ  նրանք մերկացել են ուղևորների աչքի առաջ, այդ թվում՝  երեխաների. նրանք նաև գինովցած են եղել: Այդ ամենով հանդերձ՝ նրանց չվերթը դեպի Մալագա տեղի է ունեցել առավոտ կանուխ:

Lady Kelly Hadfield-Hyde and Ann Chadwick

Հարկ է նշել, որ Հեդֆիլդը նախկինում աշխատել է բորտուղեկցորդուհի, իսկ հետո բրիտանական լորդի հետ ամուսնանալուց հետո ստացել է ազնվականի կոչում: Այնուհանդերձ, դատարանը որոշել է, որ Հեդֆիլդը պետք է վճարի 950 ֆունտ (1000 եվրոյից մի քիչ ավել), երկրորդ ուղևորուհին ավելի համեստ հանվելու համար պետք է վճարի 500 ֆունտ (մոտավորապես 600 եվրո):

You might also like