Հայտնիները իրականում այնպիսին են, ինչպես մենք: Նրանք էլ կարիք ունեն հանգստանալու, դիմակները մի կողմ դնելու և իրենց թույլ զգալու: Այդ պատճառով առաջին իսկ հնարավորության դեպքում նրանք իրենց հարազատների հետ մեկնում են հանգստի՝ ընտրելով լավագույն հանգստավայրերը: Եվ նրանք հաստատ գիտեն, թե ինչ ասել է որակյալ սպասարկում: Անկեղծ ասած, հայտնիների հանգստավայրերը բոլորի գրպանին չէ, որ հարմար են: Բայց, պարտադիր էլ չէ տեղավորվել հինգաստղանի հյուրանոցում կամ պատվիրել անհատական սպասավոր: Նույնիսկ Բահամյան կղզիներ հնարավոր է մեկնել համեմատաբար համեստ բյուջեով և, միևնույն ժամանակ, զգալ այն, ինչ զգում են հայտնի քաղաքական գործիչները և քմահաճ հոլիվուդյան աստղերը:
Կլաուդիա Շիֆեր-Դուբայ
Երբ նման խոսուն ազգանունով կինը ցանկանում է հանգստանալ, նա միանգամից մեկնում է Դուբայի Burj Al Arab Hotel հյուրանոց: Կլաուդիան՝ ինքը, այս յոթաստղանի հյուրանոցն անվանում է առավելագույն հարմարավետության վայր: Ամենամատչելի համարն այստեղ արժե 1700 դոլար, բայց երբեմն դա պետք է նախապես ամրագրել, քանի որ ամիսներ առաջ դրանք արդեն զբաղված են լինում:
Երկկողմանի ավիատոմսը՝$160 դոլարից սկսած
Բնակությունը՝ Burj Al Arab հյուրանոցի դաբլ համարում $1700 դոլարից սկսած