Համաձայն կյանքի որակի մասին հետազոտության, որը անցկացրել է Եվրոպական Հանձնաժողովը, Դանիայի Oլբորգ քաղաքի բնակիչների 99%-ը գոհ են իրենց քաղաքից:
Եվրոպայի 83 քաղաքների 41 000 բնակիչների հարցման արդյունքներով` առանձնացել են երեք առաջատար քաղաքներ, որտեղի բնակիչները գոհ են իրենց կյանքից և քաղաքից:
Դանիական Oլբորգին հաջորդում է գերմանական Համբուրգը, որտեղ հարցման մասնակիցների 98% -ը լիովին գոհ են իրենց քաղաքից, իսկ երրորդ տեղում Նորվեգիայի Օսլոն է. հարցման մասնկիցների 97%-ը սիրում են իրենց քաղաքը. հայտնում է The Local-ը: