Տաքսու վարորդը ուղևորներին վերադարձրել է մոռացված 250 000 եվրոն

TaxiԳերմանացի թոշակառու զույգը տաքսու մեջ է մոռացել 250 000 եվրոն: Միջադեպը տեղի է ունեցել Բավարիայի Վյուրցբուրգ քաղաքում: Տարեցները գնացել են բանկ գումարը ստանալու, իսկ վերադարձին անվտանգության համար տաքսի են կանչել: Այն բանից հետո, երբ տաքսու վարորդը նրանց տուն է հասցրել և ուղևորվել հաջորդ պատվերը կատարելու, նա նկատել է մեքենայի հետևի նստատեղին խոշոր գումարով լի պայուսակը: Պտտելով մեքենան` նա վերադարձել է այն հասցե, որտեղ իջեցրել է թոշակառուներին: «Այդպիսի ողբերգական թյուրիմացությունը կարող էր սրտի կաթվածի հասցնել այդ մարդկանց: Ես ուրախ եմ, որ ամեն ինչ ավարտվեց անվտանգ»,- տաքսու վարորդի խոսքերը մեջբերել է  Euromag-ը:  Կինը գումարի վերադարձը մեկնաբանել է այսպես. «Դուք փրկեցիք մեր կյանքը»: Սակայն 53-ամյա վարորդը հրաժարվել է վերցնել ինչ-որ փոխհատուցում` վստահեցնելով, որ ուղևորների մասին հոգ տանելը  իր պարտականությունն է: Այն ամենը, ինչ կարող էր զույգը անել վարորդի համար,  լրացուցիչ ուղևորության համար վճարելն ու  թեյավճար թողնելն է:

You might also like