Որտե՞ղ են հանգստանում համաշխարհային աստղերը. Մադոննա

Հայտնիները իրականում այնպիսին են, ինչպես մենք: Նրանք էլ կարիք ունեն հանգստանալու, դիմակները մի կողմ դնելու և իրենց թույլ զգալու: Այդ պատճառով առաջին իսկ հնարավորության դեպքում նրանք իրենց հարազատների հետ մեկնում են հանգստի՝ ընտրելով լավագույն հանգստավայրերը: Եվ նրանք հաստատ գիտեն, թե ինչ ասել է որակյալ սպասարկում: Անկեղծ ասած, հայտնիների հանգստավայրերը բոլորի գրպանին չէ, որ հարմար են: Բայց, պարտադիր էլ չէ տեղավորվել հինգաստղանի հյուրանոցում կամ պատվիրել անհատական սպասավոր: Նույնիսկ Բահամյան կղզիներ հնարավոր է մեկնել համեմատաբար համեստ բյուջեով և, միևնույն ժամանակ, զգալ այն, ինչ զգում են հայտնի քաղաքական գործիչները և քմահաճ հոլիվուդյան աստղերը:

Hotel-Du-Cap-Eden-Rock

Մադոննա-Ֆրանսիական Ռիվերա

Madonna

Ոչ մի հյուրանոց ունակ չէ բավարարել ամերիկացի երգչուհի-բարեգործի պահանջները, բացի՝ Լազուրե aփի Անտիբ քաղաքի  Du Cap Eden Roc հյուրանոցի: Սա իդեալական վայր է շոու բիզնեսի ներկայացուցիչների, քաղաքական գործիչների, նկարիչների և գործարարների շրջապատում հայտնվելու համար: Ի դեպ, Մադոննան այս հյուրանոցի միակ մշտական հաճախորդ աստղը չէ: Ժամանակին այստեղ այցելել են այնպիսի լեգենդար մարդիկ, ինչպիսիք են՝ Բեռնարդ Շոուն, Ջոն Քենեդին, Ֆրենսիս Սքոտ Ֆիջերալդը, Չարլի Չապլինը, Մարլեն Դիտրիքսը, Քլարկ Գեյբլը և շատ ուրիշներ:

You might also like