Air France-ը երեխաների համար սպասքի պարագաներ է թողարկել, որոնց միջոցով հնարավոր է խաղալիք պատրաստել. պլաստմասե դանակը, պատառաքաղը, գդալը և թևերը ընդգրկված են հավաքածուի մեջ, որով կարելի է հավաքել ինքնաթիռի մոդել:
Հավաքածուն ստեղծել է արդյունաբերական դիզայներ Էժենի Կուիտլեն, ով նախկինում համագործակցել է Ֆիլիպ Ստարկի հետ Puma, Cassina և Fossil նախագծերում: Դիզայները փորձարկել է սպասքի պարագաները սեփական երեխաների վրա: Air France-ի ներկայացուցիչը նաև հայտնել է, որ երեխաների համար բարելավվել է մենյուն. նշել է Daily Mail-ը: