Նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 30-ը Սինգապուրի Jurong թռչունների այգին բոլորին հրավիրում է այցելել «Պինգվինների երկիր» ցուցահանդեսին:
Ե՛վ երեխաներին, և՛ մեծահասակներին, թերևս, դուր կգա կերակրել պինգվիններին, լուսանկարվել նրանց հետ և, միևնույն ժամանակ, նոր և հետաքրքիր բաներ իմանալ նրանց կյանքի և սովորությունների մասին:
Այգու Penguin Coast հատվածը այդ օրերին կվերածվի մի կախարդական երկրի, որտեղ ոչ միայն կարելի է տեսնել 80 տեսակ այս հիանալի և զվարճալի թռչուններից, այլև՝ մասնակիցը դառնալ զվարճալի ծրագրի. հայտնում է այգու կայքը: Տոմսի արժեքը սկսվում է 13 սինգապուրյան դոլարից ($10.5):