Ավստրալիացի զբոսաշրջիկները ավելի շատ վախենում են հիվանդություններից, քան ահաբեկիչներից

Toilet-mountain-pass-KyrgyzstanՀետազոտությունը պարզել է, որ ավստրալացիները, մեկնելով արտասահման, ավելի շատ վախենում են ստամոքսի հետ կապված խնդիրներից, քան ահաբեկիչներից: Galaxy Research -ը պարզել է, որ արտերկիր մեկնող ավստրալիացիների համար գլխավոր վտանգը հիվանդանալն է: Հարցման մասնկիցների 61%-ը վախենում է ստամոքսի խանգարում ունենալ ճանապարհորդելիս: Արտերկրում ավստրալիացիների համար հաջորդ սպառնալիքը գողերն են, իսկ ակաբեկիչներից վախենում են հարցման մասնակիցների կեսից քիչը՝ 43%: Ավստրալիացի զբոսաշրջիկների 36%-ը վախենում է օգտագործել անսովոր զուգարաններ, ինչպիսին է, օրինակ՝ Կիրգիզիայի   լեռներում  գտնվող զուգարանը: Բայց, չնայած հարցման արդյունքներին, որոնք ցույց են տալիս, որ ավստրալիացիները վախենում են հիվանդություններից, ապահովագրություն ձևակերպում է  նրանց միայն  80%-ը. գրում է  news.com.au-ն:

You might also like