ԱՄՆ. Սթիվ Ջոբսի տունը դարձել է պատմական տեսարժան վայր

Սթիվ Ջոբսի տունը Լոս Ալտոսում ճանաչվել է պատմական տեսարժան վայր. հայտնում է Կալիֆորնիայի  San Jose Mercury News պարբերականը: Տունը, որտեղ Սթիվ Ջոբսն անցկացրել է պատանեկության տարիները, տեսարժան վայր ճանաչելու որոշումը պատմական օբյեկտների քաղաքային հանձնաժողովի անդամների կողմից ընդունվել է միաձայն: Հանձնաժողովի նիստին  քաղաքային իշխանությունները պատրաստել  են մի ուսումնասիրություն, որի նպատակն էր գնահատել  տան պատմական նշանակությունը:

House of Steve Jobs

Հայտնի է, որ Ջոբսի քրոջ՝ Պատրիսիայի խնդրանքով, ում այժմ պատկանում է տունը, ամփոփիչ գնահատման մեջ փոփոխություններ են կատարվել: Ինչպես նշում է պարբերականը՝ տան պատմական տեսարժան վայր կարգավիճակի առկայությունը թույլ է տալիս քաղաքային խորհրդին առաջարկություններով հանդես գալ, եթե սեփականատերերը ցանկանան վերանորոգել տունը:

House of Steve Jobs

Նաև նշվում է, որ տանը նման կարգավիճակ տալու համար սեփականատերերի թույլտվությունը չի պահանջվում, թեև նրանք իրավունք ունեն բողոքարկելու: Տեղեկատվություն այն մասին, որ Սթիվ Ջոբսի տունը պատրաստվում են դարձնել պատմական տեսարժան վայր, հայտնվել է 2013 թվականի սեպտեմբերին: Ջոբսերի ընտանիքը Քրայստ-Դրայվ, 2066  են տեղափոխվել, երբ Սթիվ Ջոբսը յոթերորդ դասարան է հաճախել:  Լոս Ալտոսի տունը և ավտոտնակը առանցքային տեղ են գրավում Apple ընկերության պատմության մեջ, քանի որ հենց այստեղ են 1976 թվականին Սթիվ Ջոբսը և Սթիվ Վոզնյակը հավաքել Apple I համակարգչի առաջին հիսուն օրինակը:

Steve Jobs

You might also like