Հայտնիները իրականում այնպիսին են, ինչպես մենք: Նրանք էլ կարիք ունեն հանգստանալու, դիմակները մի կողմ դնելու և իրենց թույլ զգալու: Այդ պատճառով առաջին իսկ հնարավորության դեպքում նրանք իրենց հարազատների հետ մեկնում են հանգստի՝ ընտրելով լավագույն հանգստավայրերը: Եվ նրանք հաստատ գիտեն, թե ինչ ասել է որակյալ սպասարկում: Անկեղծ ասած, հայտնիների հանգստավայրերը բոլորի գրպանին չէ, որ հարմար են: Բայց, պարտադիր էլ չէ տեղավորվել հինգաստղանի հյուրանոցում կամ պատվիրել անհատական սպասավոր: Նույնիսկ Բահամյան կղզիներ հնարավոր է մեկնել համեմատաբար համեստ բյուջեով և, միևնույն ժամանակ, զգալ այն, ինչ զգում են հայտնի քաղաքական գործիչները և քմահաճ հոլիվուդյան աստղերը:
Ջենիֆեր Լոպես – Կապրի
Լատինաամերիկացի երգչուհին, ում հինգերորդ կետը գնահատվում է 300 միլլիոն դոլար, սիրում է հանգստանալ Կապրիում: Տարբեր ժամանակներում այստեղ ապրել են այնպիսի հանրահայտ մարդիկ, ինչպիսիք են՝ Իվան Բունինը և Մաքսիմ Գորկին, Հենրիխ Մանը և Օսկար Ուայլդը, Ուինսթոն Չերչիլը և Լենինը: Եթե անգամ ձեզ չի հաջողվի տեսնել Ջեյ Լոին, ապա Կապրին ձեզ կնվիրի թարմ ձկան հեքիաթային համ, Տիբերիայի կայսրության հսկայական վիլլաները և Սոլարո լեռ բացվող շքեղ գեղատեսիլ վայրերը: