«Ադամանդները աղջիկների լավագույն ընկերներն են»: Օկլահոմայից սուր աչք ունեցող 14-ամյա Թանա Կլայմերի դեպքում դա այդպես է: Այցելելով Արկանզանսի Crater of Diamonds այգի՝ աղջիկը գտել է 50-60 հազար դոլարանոց 3.850-կարատանոց դեղին ադամանդ:
Այգին համարվում է ադամանդի միակ հանքավայրը, որը բաց է ԱՄՆ-ի հանրության առաջ և. ինչպես ասում են, այգում գտնվում են 75 000 դեղին ադամանդ: Թանան խնդրել է իր ծնողներին գնալ այգի այն բանից հետո, երբ Հյուսիսային Կարոլինայից 12-ամյա մի տղա այգուց գտել էր 5.16-կարատանոց ադամանդ:
Ծնողների հետքերով գնալով՝ աղջիկը նկատել է ինչ-որ տարօրինակ մասնիկ, որը նման է եղել թղթի կամ նրբաթիթեղի , իսկ երբ վերցրել է տարօրինակ քարը ձեռքում Թանան մտածել է, որ դա մարմար է: Բայց փոքրիկ, վառ-դեղին քարը, պարզվել է, իսկական ադամանդ է: Ինչպես հայտնում է news.com.au-ն՝ այս տարի այգուց արդեն գտել են 400 ադամանդ: