Airbus-ը ներկայացնում է նոր հետազոտության արդյունքները` բացատրելով, թե ինչպես նստատեղի լայնությունը կարող է ազդել քնի որակի վրա և առաջարկել է երկար թռիչք իրականացնող ավիաընկերություններին անցնել ինքնաթիռների նստատեղերի նոր ստանդարտի:
Ինքնաթիռներ արտադրողը առաջարկում է կրկնապատկել էկոնոմ-դասի նստատեղերի չափսերը՝ 17 դյույմից դարձնելով 18-ի (45.72 սմ): Համաձայն London Sleep Centre-ի անցկացրած հետազոտությունների տվյալների՝ 18-դյույմանոց նստատեղը բարելավում է քունը 53%-ով՝ համեմատած 17-դյույմանոց նստատեղի. այդ չափսը ընդունված է եղել 1950 թվականին:
Ստանդարտը, որը ընդունվել է 60 տարի առաջ չի համապատասխանում ժամանակակից իրողություններին, չէ որ վերջին 5 տարիներին երկար թռիչք կատարող (13 ժամ և ավելի) ուղևորների քանակը ավելացել է 70%-ով:
Եվ այժմ էկոնոմ դասով երկար թռիչք կատարող ուղևորները ուսումնասիրում են ոչ միայն մեկնելու ժամանակը: Առաջին հերթին նրանք պարզում են, թե որքանով իրենց հարմարավետ կզգան երկար թռիչքի ընթացքում: