Որտե՞ղ են հանգստանում համաշխարհային աստղերը. Լեոնարդո դի Կապրիո

Հայտնիները իրականում այնպիսին են, ինչպես մենք: Նրանք էլ կարիք ունեն հանգստանալու, դիմակները մի կողմ դնելու և իրենց թույլ զգալու: Այդ պատճառով առաջին իսկ հնարավորության դեպքում նրանք իրենց հարազատների հետ մեկնում են հանգստի՝ ընտրելով լավագույն հանգստավայրերը: Եվ նրանք հաստատ գիտեն, թե ինչ ասել է որակյալ սպասարկում: Անկեղծ ասած, հայտնիների հանգստավայրերը բոլորի գրպանին չէ, որ հարմար են: Բայց, պարտադիր էլ չէ տեղավորվել հինգաստղանի հյուրանոցում կամ պատվիրել անհատական սպասավոր: Նույնիսկ Բահամյան կղզիներ հնարավոր է մեկնել համեմատաբար համեստ բյուջեով և, միևնույն ժամանակ, զգալ այն, ինչ զգում են հայտնի քաղաքական գործիչները և քմահաճ հոլիվուդյան աստղերը:

Ibitsa

Լեոնարդո դի Կապրիո-Իբիցա

Լեոնարդո դի Կապրիոն հանգստի համար ընտրում է Իբիցան, բայց հյուրանոցները նրան չեն բավարարում, այդ պատճառով նա մնում է իր` ազգությամբ ռուս ծանոթ Վլադիմիր Դորոնինի առանձնատանը: Դերասանը զվարճանում է ծովում, իրեն փորձում է էքստրեմալ սպորտաձևերում և շրջում է գործարարի զբոսանավով: Ի դեպ` կղզում հնարավոր է հանդիպել Ջերարդ Բաթլերին և Նատալյա Վոդյանովային, որոնք նույնպես խելագարվում են Բալեարյան արշիպելագի համար:

Leonardo di Caprio in Ibiza

 Երկկողմանի ավիատոմսը՝ վեց հարյուր հիսուն դոլարից սկսած

Բնակությունը՝ երեքաստղանի հյուրանոցի դաբլ համարում  110  դոլարից սկսած

You might also like