Ֆրիդա Կալոյի և Դիեգո Ռիվերայի ցուցահանդեսը բացվել է Փարիզում

Մինչև 2014 թվականի հունվարի 13-ը Փարիզի  Օրանժերի թանգարանի  (Musée de l’Orangerie) Տյուիլրի այգու տարածքում  անցկացվում է մեքսիկացի նկարիչներ Ֆրիդա Կալոյի և Դիեգո Ռիվերայի ցուցահանդեսը:

Frida Kahlo and Diego Rivera

Դրա շրջանակներում կներկայացվեն երկու մեծ վարպետների  գեղանկարները և գծանկարները: Ցուցադրության բացառիկությունը կայանում է նրանում, որ   Փարիզի հավաքածուի և Մեխիկոյի Օլմեդո  (Olmedo) թանգարանի կուրատորները առաջին անգամ համատեղել են հայտնի ամուսինների աշխատանքները:

Frida Kahlo and Diego Rivera

Այդպիսով, ցուցահանդեսի այցելուները կարող են ոչ միայն հետևել, թե ինչպես է զարգացել նրանց հմտությունը, այլև՝ նրան, թե ինչպիսին են  եղել Կալոյի և Ռիվերայի հարաբերությունները. հայտնում է Օրանժերի թանգարանի մամուլի ծառայությունը: Ցուցահանդեսի տոմսն արժի 10 եվրո:

You might also like