Հայտնիները իրականում այնպիսին են, ինչպես մենք: Նրանք էլ կարիք ունեն հանգստանալու, դիմակները մի կողմ դնելու և իրենց թույլ զգալու: Այդ պատճառով առաջին իսկ հնարավորության դեպքում նրանք իրենց հարազատների հետ մեկնում են հանգստի՝ ընտրելով լավագույն հանգստավայրերը: Եվ նրանք հաստատ գիտեն, թե ինչ ասել է որակյալ սպասարկում: Անկեղծ ասած, հայտնիների հանգստավայրերը բոլորի գրպանին չէ, որ հարմար են: Բայց, պարտադիր էլ չէ տեղավորվել հինգաստղանի հյուրանոցում կամ պատվիրել անհատական սպասավոր: Նույնիսկ Բահամյան կղզիներ հնարավոր է մեկնել համեմատաբար համեստ բյուջեով և, միևնույն ժամանակ, զգալ այն, ինչ զգում են հայտնի քաղաքական գործիչները և քմահաճ հոլիվուդյան աստղերը:
Լեդի Գագա-Կաբո Սան Լուկաս
Աշխարհի ամենասկանդալային երգչուհին չի լքում Նոր Աշխարհը. վերջին անգամ նրան ընկերների հետ նկատել են Մեքսիկայի Կաբո Սան Լուկաս հեղինակավոր, շքեղ, ծովափնյա հանգստավայրում, որը համարվում է մեկ մոլորակի ամենաչոր շրջաններից մեկը: Քաղաքը ավելի շատ հիշեցնում է ամերիկյան անկլավ, ոչ թե տիպիկ մեքսիկական քաղաք, և ունի գիշերային խնջույքների կենտրոնի համբավ:
Երկկողմանի ավիատոմսը՝ հազար դոլարից սկսած
Բնակությունը՝ երեքաստղանի հյուրանոցի դաբլ համարում 77 դոլարից սկսած