Դուբայում կբացվի աշխարհի ամենաերկար ռեստորանային փողոցը

Մուհամեդ բին Ռաշիդի բուլվարը (Sheikh Mohammed Bin Rashid Boulevard) կդառնա Դուբայի խոհարարական  գլխավոր տեսարժան վայրը: Այստեղ 3.5  կիլոմետր երկարությամբ կբացվեն այնքան շատ ռեստորաններ և սրճարաններ, որ այն կդառնա աշխարհի ամենաերկար ռեստորանային փողոցը:

Restaurants in Dubai

Ինչպես հայտնում է «Ռուսական  Էմիրությունները»՝ արդեն գործող ռեստորաններին կավելանան ևս 50-ը, որոնցում կներկայանան աշխարհի տարբեր երկրների խոհանոցներ: Դրանցից շատերը կղեկավարվեն հայտնի ավագ խոհարարների կողմից, ովքեր ունեն Michelin-ի աստղեր: Բայց զբոսաշրջիկները չպետք է մոռանան, որ էմիրության ռեստորաններում ակլոհոլային խմիչքներ  չեն մատուցվում:

Sheikh Mohammed Bin Rashid Boulevard

Մուհամեդ բին Ռաշիդի բուլվարը  հեղինակավոր Downtown թաղամասի  գլխավոր փողոցն է, որը գտնվում է հայտնի Burj Khalifa երկնաքերի շուրջը, և ներառում է այնպիսի տեսարժան վայրեր, ինչպիսիք են՝ աշխարհի ամենամեծ Dubai Mall առևտրի կենտրոնը և պարող շատրվանները:

You might also like