ՄԱԿ-ը մեղադրում է Ձմեռ Պապին ռասիզմի մեջ

ՄԱԿ-ի փոքրամասնությունների իրավունքներով զբաղվող  աշխատանքային խումբը քննադատել է Նիդեռլանդների ավանդական ամանորյա կերպարին, ով հայտնի է՝ որպես Սև Պիտ: Սևամորթ կերպարին, ով հանդես է գալիս որպես Ձմեռ Պապի սպասավոր, ՄԱԿ-ում անվանել են  ստրկության հղում: Սև Պիտի դերը սովորաբար խաղում են եվրոպական արտաքինով հոլանդացիները «աֆրիկյան» կեղծամով, սև դիմահարդարմամբ և նկարված, մեծ, կարմիր շուրթերով:

Black Pete

ՄԱԿ-ի աշխատանքային խումբը  ուսումնասիրում է բողոքներն  այն մասին, որ այդ կերպարը մարմնավորում է նսեմացուցիչ կարծրատիպեր աֆրիկյան ծագումով ժողովրդի մասին և հանդիսանում  ռասիզմի դրսևորում. հայտնում է BBC News-ը:

Black Pete

Աշխատանքային խմբի ղեկավար Վերին Շեֆելդը հայտարարել է, որ չի հասկանում, թե ինչպես կարող է այս պրակտիկան շարունակվել 21-րդ դարում: Նրա մեկնաբանությունը զայրացրել է  հոլանդացի պոպուլիստական ​​քաղաքական գործիչ Գերտ Վիլդերսին, ով ՄԱԿ-ի աշխատանքային խմբին անվանել է «ապուշների խումբ». փոխանցում է Еuromag-ը:

You might also like