Հարավային Կորեա. Բնակիչները դեմ են նուդիստական լողափին

Հարավային Կորեայի մարզերից մեկը որոշել է բացել առաջին նուդիստական լողափը օտարերկրացիների համար, որպեսզի գրավի օտարերկրացի զբոսաշրջիկներին: Գաղափարը պատկանում է Կանվոնդո նահանգի կառավարության վարչություններից մեկին:

South Korea nudist beach

Առաջարկը նախատեսում է նուդիստական լողափի բացում 2017 թվականին, որը կգրավի օտարերկրացի զբոսաշրջիկներին դեպի նահանգ, որը հայտնի իր ավազոտ լողափերով. հայտնում է Daily Telegraf-ը: Չնայած իր արագ արդիականացմանը՝ Հարավային Կորեան մնում է պահպանողական երկիր, իսկ պաշտոնյաները նշում են, որ լողափի բացման համար անհրաժեշտ է ստանալ տեղաբնակների թույլտվությունը, ովքեր արդեն սկսել են բողոքել՝ դեմ դուրս գալով այս գաղափարին:

You might also like