«Փորձարարական տուրիզմ» հասկացությունը հայտնվել է ոչ այնքան վաղուց՝ 2000-ական թվականների սկզբին, Ֆրանսիայում: Նրա հայեցակարգը և սկզբունքները առաջին անգամ նկարագրել է Ջոել Հենրին (Joel Henry), ով ավելի ուշ ստեղծեց Փորձարարական տուրիզմի լաբորատորիա կամ Latourex: 2005 թվականին էքսպերիմենտալ տուրիզմի ուղեցույց թողարկեց Lonely Planet ընկերությունը և ոչ ստանդարտ զբոսաշրջային գաղափարների երկրպագուների թիվը մեծ աճ գրանցեց: Նրանք, ովքեր նաընտրում են ավանդական հարմարավետությամբ հանգիստը, այս փորձարկումները կարող են խենթ զբաղմունք համարել: Բայց փորձառու ճանապարհորդները պնդում են, որ բավական է մեկ անգամ փորձել և սովորական ճանապարհորդությանը վերադառնալու ցանկություն այլևս չի լինի: Էքսպերիմենտալ զբոսաշրջիկները մտածել են հարյուրավոր ուղիները իրենց կյանքը բարդացնելու համար: Մենք Ձեզ համար ընտրել ենք տասը, որոնցով հեշտ է սկսել ճանապարհորդության նոր տեսակի հետ ծանոթությունը:
Տուրիզմ հպումով
Բարդությունը` 5-ից 5
Այս փորձարարության համար անհրաժեշտ է վստահելի ուղեկից, ով պատրաստ կլինի Ձեր ձեռքից բռնած շրջել անծանոթ քաղաքում և նկարագրել այն ամենը, ինչ կատարվում է այստեղ: Ձեր խնդիրն է ամուր փակել (կամ կապել) աչքերը և չբացել դրանք մինչև օրվա վերջ: Լսեք քաղաքի աղմուկը, շնչեք բույրերը, որսացեք անծանոթների խոսակցություններից հատվածներ և լիովին վստահեք ձեր ուղեկցին: Թվում է, թե այս զբաղմունքի մեջ որևէ իմաստ չկա, բայց հաջորդ օրը մեկնեք «տեսողական» ուղևորության նույն վայրերում, որպեսզի համեմատեք տպավորությունները: Այս փորձարկումից հետո շատերը զգում են, որ գիտեն քաղաքը` ինչպես ոչ ոք: Դուք հեշտությամբ կարող եք ասել, որ ոչ միայն գիտեք, թե ինչպիսին են այդ քաղաքի բնակիչները, այլև` թե ինչ օծանելիք են նրանք օգտագործում, ինչ խմիչքներ նախընտրում, և ի վերջո, այդ պատմություններով յուրաքանչյուր ոք յուրովի կպատկերացնի քաղաքը, որը կարող է նույնիսկ մոտ չլինել իրականին: