Անդալուզիայում կանցկացվի խամոնի ամենամեծ տոնակատարությունը

2013 թվականի սեպտեմբերի 18-ից 27-ին տեղի կունենա միջոցառում, որը հնարավորություն կտա ծանոթանալ Իսպանիայի ամենահայտնի ուտեստներից մեկին: Հուելվա  (Huelva) նահանգի Արասենա  (Aracena) քաղաքում կանցկացվի խամոնի տարածաշրջանային տոնավաճառ և տոնակատարություն՝ նվիրված իբերյան խոզին (Feria Regional del Jamón y del Cerdo Ibérico):

Feria Regional del Jamón y del Cerdo Ibérico

Տասը օրերի ընթացքում այցելուները կարող են համտեսել jamon iberico հայտնի խոզապուխտի տարբեր տեսակներ, ազգային ուտեստներ, որոնցում օգտագործվում է խամոն, ծանոթանալ խոզաբուծության առանձնահատկություններին, այցելել խոզապուխտի տոնավաճառ, որտեղ ներկայացված կլինեն 61 արտադրող ընկերությունների արտադրանքը:

Jamon

Կլինեն նաև մի շարք այլ միջոցառումներ՝ հայտնի ավագ խոհարար Էնրիկե Սանչեսի (Enrique Sánchez) վարպետության դասեր և խոհարարական ճանապարհորդություն իբերյան տապաս խորտիկի երթուղով  (I Ruta de la Tapa Ibérica), որին կմիանան Արասենայի 19 ռեստորաններն ու սրճարանները: Ինչպես հայտնում է BuenaEspana-ն՝  նաև նախատեսվում են  մի շարք ցուցահանդեսներ , շրջագայություններ և զբոսաշրջիկների կողմից սիրված «Ձեր քաշը՝ չափված խոզապուխտով» մրցույթը (Su peso en jamón):

You might also like