Հնդկական ազգային ավիափոխադրող Air India ընկերությանը շարունակում է հետևել անհաջողությունների շարքը: Վերջերս ուղևորներից մեկը դատական հայտ է ներկայացրել ավիաընկերության դեմ, որը թռիչքի ժամանակ մատուցել է որդերով սենդվիչ: Նման իրավիճակում ուղևորը հայտնվել է սեպտեմբերի 28-ին Նյու Յորքից Նյու Դելի թռիչքի ժամանակ:
Եվ չնայած բողոքին՝ ոչ մի պատասխան դեռ չի ստացել և որոշել է դիմել դատարան: Air India-ի ներկայացուցիչներն էլ իրենց հերթին պնդում են, որ ավիաընկերությունը խստորեն հետևում է սանիտարահիգիենիկ պայմաններին, իսկ այդ փաստը դեռևս քննվում է: Սակայն, ինչպես նշում է Smh.com.au-ն՝ ավելի վաղ Air India-ի ինքնաթիռում, ընդ որում՝ բիզնես դասում, Հոնգկոնգից թռիչքի ժամանակ գտնվել է առնետների ընտանիք՝ ընդհանուր թվով 10 առնետ:
Ի թիվս այլ դեպքերի՝ կապված այս ավիաընկերության հետ, նաև 2013 թվականին աշխատանքից ազատել են օդաչուին ալկոհոլային խմիչքի ազդեցության տակ լինելու պատճառով: Բացի դա, անցած գարնանը Air India-ի ինքնաթիռը՝ Նյու Դելիից Բանգալոր չվերթի ժամանակ, ստիպված վայրէջք է կատարել, քանի որ օդաչուն զուգարանից վերադառնալիս չի կարողացել մտնել օդաչուի խցիկ: