Հանրահայտ երգչուհի Ռիհաննան միայն վերջերս է վերադարձել Թայլանդի առողջարաններից, իսկ այժմ հյուրախաղերի է մեկնել Հարավային Աֆրիկա, որտեղ ոչ միայն հաջողությամբ հանդես է գալիս` հավաքելով բազմահազար հանդիսատեսներով լի դահլիճներ, այլև հասցնում է հանգստանալ: Վերջերս երգչուհին այցելել է սաֆարի-տուրի, որտեղ հնարավորություն է ունեցել տեսնել էկզոտիկ կենդանիների:
Իհարկե, ի տարբերություն սովորական զբոսաշրջիկների, ովքեր նման դեպքերում հնարավորինս շատ լուսանկարում են վայրի կենդանիներին, Ռիհաննան որոշել է այդ քայլը օգտագործել` որպես շոու բիզնեսի մի մաս` ֆոտոսեսիա անցկացնելով աֆրիկյան կենդանական աշխարհի մի քանի ներկայացուցիչների հետ: Լուսանկարներում, որոնք երգչուհին տեղադրել է իր միկրոբլոգներում, նրան կարելի է տեսնել կորյունին գրկախառնված կամ հովազի հետ:
Ընդ որում` Ռիհաննան սաֆարի է այցելել էպոտաժային ճտքակոշիկներով, որն ունի ընծառյուծի նախշեր: Կենդանիներին դա չի շփոթեցրել և նրանք հիանալի «ֆոն են հանդիսացել» լուսանկարվող երգչուհու համար: Ընձուղտին նույնիսկ այնքան է դուր եկել երգչուհու ընկերակցությունը, որ նա նրան լեզու է ցույց տվել, որին հետևել է երգչուհու նույն ժեստը: Սաֆարի-տուրից հետո Ռիհաննան ժամանակ է հատկացրել նաև օվկիանոսարիումին, որտեղ չի մոռացել լուսանկարվել պինգվինների, ձկների և ծովախեցգետինների հետ: