Ֆինլանդիա. Finnair-ը ներկայացնում է նոր տարբերակ խնայող ուղևորների համար` ճաշ ըստ ցանկության

Finnair-ը նոր տարբերակ է ավելացրել եվրոպական երթուղիների էկոնոմ դասի ուղևորների համար: Այժմ զբոսաշրջիկները  հնարավորություն ունեն պատվիրել ինքնաթիռի իրենց ճաշը համացանցով: Նոր առաջարկը հասանելի է բոլոր չվերթներում , այդ թվում` գործընկեր ավիաընկերության` Flybe Finland-ի չվերթներում, բացառությամբ` Ստոկհոլմ, Սանկտ Պետերբուրգ, Տալլին , Ռիգա, Վիլնյուս և  Մադրիդ- Հելսինկի չվերթներից:

Finnair

Paid-for meal-ը իր մեջ ներառում է միս, սպագետտի բոլոնեզե, բրնձով հավ և ապխտած սաղմոնով աղցան: Ճաշի արժեքը 10  եվրո է` նախնական պատվերի դեպքում, և  12 եվրո` ինքնաթիռի սրահում պատվիրելու դեպքում, բայց ավիափոխադրողը զգուշացնում է, որ այդ դեպքում ուտեստների ընտրությունը խիստ սահմանափակ կլինի: Ճաշը կարելի է պատվիրել` օգտվելով Finnair-ի կայքի My Booking բաժնից թռիչքից 72 ժամ առաջ: Հետագայում այս հավելվածը կավելացվի ամրագրման գործընթացին. հայտնում է Business Traveller-ը:

Finnair

You might also like