Բեռլինում զբոսաշրջիկներին առաջարկում են բավականին հետաքրքիր զբոսանք տեսարժան վայրերով: Էքսկուրսիայի սկզբից զբոսաշրջիկների աչքերը կապում են` առաջարկելով ղեկավարվել բացառապես ձայների, հոտերի և շոշափելու օգնությամբ: Էքսկուրսիաների կազմակերպիչների կարծիքով այն մարդիկ, ովքեր քաղաքը մի ծայրից մյուս ծայրն են անցել, հետաքրքիր կլինի նորովի բացահայտել քաղաքը այդ կերպ: Այն ամենը, ինչ որ հարկավոր է Բեռլինում կույր զբոսնելու համար, աչքերը փակելու համար նախատեսված կապն է և լիակատար վստահությունը էքսկուրսավարին: Ինչես վստահեցնում են էքսկուրսաների ղեկավարները, մարդիկ սովոր են մեծ ինֆորմացիա ստանալ տեսողության օգնությամբ, այդ իսկ պատճառով աչքերը փակելով կարելի է ուժեղացնել մյուս զգայարանները, որոնց ազդանշանները մարդիկ սովորաբար մերժում են:
Էքսկուրսիայի տևողությունը մեկ ու կես ժամ է, զբոսաշրջիկներին կուղեկցեն Բեռլինի կենտրոնով, Շառլոտենբուրգ և Ֆրիդրիխսխայն-Կրոյցբերգ թաղամասերով: Այսպես զբոսաշրջիկները կարող են իմանալ, թե ինչպիսի հոտ ունի Բեռլինի մետրոն կամ Ալեքսանեդրպլյացը, լսել բազմաթիվ բարբառներ և լեզուներ, որոնցով խոսում են գերմանական մայրաքաղաքի կենտրոնում:
Այս տարօրինակ զբոսանքի ձայնային բաղադրիչի վրա մեծ ուշադրություն է դարձվում, քանի որ այսպիսի էքսկուրսիաների կազմակերպիչները համարվում են «Բեռլինի նոր երաժշտություն» կամերային երաժշտական խմբի մասնակիցներ, որոնք նվագում են էքսպերիմենտալ ակադեմիական երաժշտություն:
«Աչքի և քթի» համար նախատեսված էքսկուրսիայի արժեքը սիմվոլիկ բնույթ է կրում, ընդամենը 5 եվրո: Մոտակա էքսկուրսիաները նախատեսված են դեկտեմբերի 2-ին, 7-ին և 14-ին: