Օտարազգի զբոսաշրջիկների հոսքը Լոնդոն հասել է ռեկորդային թվերի. այս տարվա կեսերին այցելուների թիվը կազմել է գրեթե 8 միլիոն մարդ: Եթե այս միտումը շարունակվի մինչև տարվա վերջ, ապա Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքը կարող է անցնել Բանգկոկին և դառնալ օտարազգի զբոսաշրջիկների շրջանում ամենահայտնի քաղաքը աշխարհում:
Դրա համար Լոնդոնը պետք է տարեկան ընդունի ավելի քան 16 միլիոն զբոսաշրջիկ: Բանգկոկը անցյալ տարի ընդունել է 15.95 միլիոն մարդ, իսկ երրորդ տեղում Փարիզն է՝ 14 միլիոնով, Նյու Յորքը՝ 11.5 միլիոնով: Միևնույն ժամանակ չի բացառվում, որ այդ աճը պայմանավոված է ժամանակավոր հետաձգված պահանջարկով. հավանաբար որոշ զբոսաշրջիկներ, չցանկանալով ընկնել օլիմպիական եռուզեռի մեջ, իրենց այցելությունը 2012 թվականից թողել են 2013 թվականին:
Զբոսաշրջիկների ծախսերը բրիտանական մայրաքաղաքում նույնպես ռեկորդ են սահմանել: Սակայն ռուսների մասնաբաժինը կրճատվել է: Ընթացիկ տարվա առաջին 8 ամիսների ընթացքում Մեծ Բրիտանիա է այցելել 11 %-ով քիչ զբոսաշրջիկներ Ռուսաստանից, քան անցյալ տարի: Մեծ Բրիտանիայի հանդեպ պահանջարկի մեծ անկում կա թայլանդցիների շրջանում: