Truth (Ճշմարտություն) անվանումը կրող սթիմպանկ ոճի սրճարանը գտնվում է Հարավային Աֆրիկայի Քեյփթաունում: Այն անսովոր է նրանով, որ զարդարված է հնաոճ հեռախոսներով, գրամեքենաներով, պահարաններով, խողովակներով և բոլոր հնարավոր երկաթներով, որոնք կատարելապես համապատասխանում են դիզայնին, որի հիմնական տարրը թուջե հնաոճ թմբուկն է, որի վրա եփվում է սուրճը: Սրճարանի դիզայները Հոլդեյն Մարտինն է: Steampunk-ը (Սթիմպանկ) ուղղություն է դիզայնում և այլ ոլորտներում, որտեղ օգտագործվում են գիտական ֆանտաստիկայի ոճը և 19-րդ դարի գիտական հայտնագործությունները: