Ռիգայում կսկսվի աշնանային ռեստորանային շաբաթը

Հոկտեմբերի 14-ից 20-ը Ռիգայում տեղի կունենա աշնանային ռեստորանային շաբաթ, որի շրջանակներում տեղի լավագույն խոհարարները այցելուներին կառաջարկեն երեք տեսակի  ուտեստներ հատուկ գնով ՝ 10.5 լատա (մոտավորապես 15 եվրո):

Restaurant week

Ինչպես հայտնում է Լատվիայի մայրաքաղաքի զբոսաշրջային կենտրոնը՝ այս իրադարձության համար ստեղծվել է հատուկ ճաշացանկ, որտեղ մեծ տեղ են հատկացրել աշնանային մթերքներին՝ անտառային սնկերին, շաղգամին, գազարին, խնձորին, դդումին, սերկևիլին, լոռամրգին, կարմիր արոսենուն, գոտի և լճի ձկնատեսակներին: Այցելուները եզակի հնարավորություն կունենան համտեսել տարօրինակ ուտեստներ, ինչպիսիք են՝ անտառային սնկով մուսը, լոռամրգով սեմիֆրեդոն և  այլն:

Restaurant week

Ակցիային մասնակից ռեստորանների ցանկը հասանելի է  Ռիգայի զբոսաշրջիկային կայքում. խոհարարական  միջոցառումը հայտնի և տարածված  է և այդ   պատճառով խորհուրդ է տրվում նախօրոք ամրագրել ձեր տեղը:

You might also like