Տարեցտարի գինեգործական Պրիորատ շրջանը (Տարագոնա նահանգ) հայտնի է դառնում զբոսաշրջիկների համար: Տեղական գինու անկրկնելի համն ու որակը, բնապատկերի գեղեցկությունն ու բազմազանությունը հաջողությամբ լրացնում են զբոսաշրջային հետաքրքիր առաջարկները:
Ֆալսետ տեղանքում (Falset) այս ամռանը առաջարկվում է նոր տուրիստական երթուղի. կատարել ժամ ու կեսանոց ուղևորություն խաղողի այգիներում ձիակառքով, դիտել թատերական ներկայացում միջին դարերի գյուղական կյանքի թեմատիկայով և ճաշել տեղական պանդոկում: Թատերական ներկայացումները անցկացվում են ամեն օր Պրիորատում` ըստ նախնական նշանակման: