Նյու Յորքի ռեստորանում արգելված է խոսել

Նյու Յորքի  հյուսիսային Բրուկլինի  Eat ռեստորանում  այցելուներին խնդրում են չխոսել ուտելու ընթացքում:  «Լուռ ռեստորանի» հայեցակարգը  նրա ավագ խոհարար Նիկոլաս Նաումանի գաղափարն է, որը նրա գլխում ծագել է Հնդկաստան այցելության ժամանակ: Այցելելով բուդդայական վանքեր և զգալով լռության մթնոլորտը՝ Նաումանը որոշել է այն տեղափոխել աղմկոտ Նյու Յորք:

Eat

Սա հատկապես ակտուալ է, եթե հաշվի առնենք այն փաստը, որ, ըստ վերջին ուսումնասիրությունների, Նյու Յորքի ռեստորանների մեկ երրորդում աղմուկի աստիճանը առավելագույն թույլատրելիից ավելին է: Իհարկե, Eat-ում լիակատար լռության հասնել չհաջողվեց, թեկուզ միայն պատառաքաղներից և ափսեներից առաջացած աղմուկի պատճառով, սակայն առանց այցելուների խոսակցությունների և երաժշտության սնվելու զգացողությունը բոլորովին տարբեր է: Դա արդեն նկատել են ռեստորանի բազմաթիվ այցելուները, ովքեր բարձր են գնահատել նորամուծությունը: Ինչպես հյատնում է Theguardian.com-ը՝  հասարակական սննդի նման հաստատություն պատրաստվում են բացել նաև Լոնդոնում:

You might also like