ԱՄՆ. Աշխարհի լավագույն ռեստորանը գտնվում է Լաս Վեգասում

Daily Meal կայքը ընտրել է աշխարհի լավագույն ռեստորանը՝  առաջին հորիզոնականը տալով Լաս Վեգասի Cosmopolitan հյուրանոցի é by José Andrés ռեստորանին: Իսպանական ռեստորանը այսպես բարձր գնահատվել է դատավորների կողմից՝շնորհիվ իր «գաղտնի» բազմազան ճաշացանկի:

é by José Andrés

Բայց դա միակ ռեստորանը չէ Լաս Վեգասում, որն ընդգրկվել է աշխարհի լավագույն թոփ 10-ում: Caesars Palace հյուրանոցի Guy Savoy ռեստորանը և  MGM Grand հյուրանոցի Joel Robuchon ռեստորանը համապատասխանաբար զբաղեցրել են 3-րդ և 8-րդ հորիզոնականները: Daily Meal վարկանիշային կազմակերպությունը արդեն երկրորդ տարին սահմանում է համաշխարհային ռեստորանների կարգ՝ կազմելով 101 լավագույն ռեստորանների ցանկ:

é by José Andrés

Ռեստորանները գնահատվում են տարբեր կատեգորիաներով, գնահատականների մեջ է մտնում նաև Michelin-ի գիդի և այդ ոլորտի այլ հեղինակավոր ընկերությունների հետ խորհրդատվությունը:

Joel Robuchon in  MGM Grand

Աշխարհի  10 լավագույն  ռեստորանների ցանկը՝ ըստ   Daily Meal-ի
1. é by José Andrés, Cosmopolitan hotel, ԱՄՆ
2. El Motel Restaurant at Hotel Emporda, Իսպանիա
3. Restaurant Guy Savoy at Caesars Palace, ԱՄՆ
4. Felix at The Peninsula Hong Kong, Հոնկոնգ
5. Emiliano Restaurant at Emiliano, Սան Պաուլու
6. Aubergine at L’Auberge Carmel, ԱՄՆ
7. Livingstone Room at the Victoria Falls Hotel, Զիմբաբվե
8. Joel Robuchon Restaurant at MGM Grand,ԱՄՆ
9. Epicure at Le Bristol, Ֆրանսիա
10. Man Wah at the Mandarin Oriental, Հոնկոնգ

You might also like